կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-03 20:14
Հասարակություն

ՈՒՂԻՂ․ ՀՅԴ ՀԵՄ բերման ենթարկված ցուցարարներին ազատ են արձակում

Վարչական ձերբակալման համար նախատեսված 3 ժամը լրանալուց հետո ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստներին աստիճանաբար ազատ են արձակում՝ հայտնում է Yerkir.am -ը։

Նրանց են այցելել ՄԻՊ ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի ՍԱմսոնյանը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Արթուր Խաչատրյանն ու Լիլիթ Գալստյանը։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Ոստիկանությունը բռնի ուժ էր  կիրառել ԿԳՄՍ նախարարության դիմաց անհնազանդության խաղաղ գործողություն իրականացնող ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստների նկատմամբ․ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել ․ 19 հոգու տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոնական բաժին, ևս 5 հոգու՝ Էրեբունու բաժին։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց, ակնկալում էին նախարարի հետ հանդիպում։ Սակայն նախարարությունից հայտնեցին, որ հանդիպման համար կա հատուկ ընթացակարգ, որից հետո երիտասարդները՝ ճեղքելով ոստիկանական պատը, հավաքվեցին դռան դիմաց, ինչի ժամանակ էլ ոստիկանությունը՝ բիրտ մեթոդներ կիրառելով, հեռացրեց ցուցարարներին և, քաշքշելով ու հարվածելով ոմանց նստեցրեցին ոստիկանական մեքենան։ 24 խաղաղ ցուցարար բերման է ենթարկվել։