Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը (ԴՀԽ): Այս մասին ասված է խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
«Կազմակերպության նպատակներն ու գործունեության գլխավոր ուղղություններն են.
• արտաքին քաղաքականության այլընտրանքային օրակարգի առաջադրումը,
• համազգային և պետական նպատակների շուրջ համախմբող հարթակի ստեղծումը՝ պաշտպանելու և առաջ մղելու համար Հայաստանի Հանրապետության և Հայկական աշխարհի շահերը,
• հետևողական անդրադարձն արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերին, ներառյալ՝
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը,
- Արցախի հիմնախնդրի արդար և համապարփակ կարգավորումը,
- հայ պատանդների ու ռազմագերիների ազատ արձակման հարցը։
• հայաստանյան և համահայկական շահագրգիռ հաստատությունների, ինչպես նաև փորձագիտական համայնքների հետ համագործակցությունը՝ համաշխարհային և տարածաշրջանային միտումներն ու մարտահրավերները մասնագիտորեն վերլուծելու և դրանցից բխող զարգացումները կանխատեսելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով:
ԴՀԽ-ն բաց է գործակցելու դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական խմբերի, ուղեղային կենտրոնների, հայաստանյան հասարակական և քաղաքական շրջանակների հետ։
«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիրների ասուլիսը կկայանա ապրիլի 22-ին, ժամը 11-ին, «Օպերա Սյուիթ» հյուրանոցում, հասցեն՝ Լեմկինի 1»։