Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սոցիալական ցանցի մի քանի օգտատերեր անդրադարձել էին առևտրի կենտրոններից մեկի հարակից տարածքում կատարված հանցագործություններին. Yerkir.am-ին հայտնում են Ոստիկանությունից:
Պարզաբանենք, որ նոյեմբերի 29-ին՝ «Սև ուրբաթի» շրջանակում, ինչպես և նախատեսվում էր, առևտրի կենտրոններ այցելուների թիվը բազմապատկվել էր, ինչի կապակցությամբ ոստիկանության ծառայողների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն, այդ թվում՝ նաև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում և հարակից ավտոկայանատեղիներում:
Աննախադեպ մարդաշատ լինելու պատճառով հաճախորդներն իրենց ավտոմեքենաները կայանել են նաև առևտրի կենտրոնից բավական հեռու՝ անտառամերձ և չվերահսկվող տարածքներում:
Այդ օրը ոստիկանության Մալաթիայի բաժնում, ում սպասարկման տարածքում է գտնվում նշված առևտրի կենտրոնը, արձանագրվել է հանցագործության 10 դեպք:
Մասնավորապես՝ առևտրի կենտրոնի տարբեր խանութ-սրահներից գողության 5 դեպք, որից 4-ը բացահայտվել է, 1 կողոպուտի փորձ, որը նույնպես բացահայտվել է:
Արձանագրվել է Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում կայանված ավտոմեքենաներից գողության՝ 3 և գույքի դիտավորյալ վնասման 1 դեպք:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ արձանագրված բոլոր հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ: