Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբաններ Հրանտ Դադոյանն ու Ռազմիկ Բաղդասարյանը հայտնում են, որ խոշտանգման դեպք է տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնում։
2024 թ․ Մարտի 28-ին ժամը 16։30-ի սահմաններում Մասիս քաղաքի գերեզմանատանը բանվորական աշխատանքներ կատարելու ժամանակ Մասիս քաղաքի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել, այնուհետև ձերբակալվել Է․Հ-ն և Հ․ Մ-ն։
Վերջիններս դաժան ծեծի են ենթարկվել նույն բաժնի աշխատակիցների կողմից։
Է․Հ․-ն ստացված վնասվածքների արդյունքում ունի ձախ ականջի պատռվածք և կապտուկներ մարմի տարբեր հատվածներում։
Հ․Մ-ն ոստիկանության աշխատակիցների խոշտանգման արդյունքում ստացել է ձախ ձեռքի կոտրվածք, այդ թվում նաև վնասվածքներ՝ մարմնի տարբեր հատվածներում։
Ոստիկանության աշխատակիցները քրեական վարույթով մեղադրյալ հանդիսացող անձի գործողությունների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով անմարդկային ձևով խոշտանգել են Մ․Հ.-ին և Հ․Է.-ին:
Հիշյալ անձինք ձերբակալումից ազատվելուց հետո դիմել են բուժհաստատություն և ստացել համապատասխան բուժօգնություն։
Խոշտանգման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել՝
ՀՀ ԱԱԾ Տնօրենին,
ՀՀ ՆԳՆ Նախարարին,
ՀՀ գլխավոր Դատախազին,
ՀՀ քննչական կոմիտե Նախագահին
Մարդու իրավունքերի Պաշտպանին։
Դեպքի առթիվ՝ ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օբյեկտիվորեն ակնկալվում է, որ իրավապահ մարմինները հիշյալ դեպքին խստագույնս կարձագանքեն՝ կոնկրետ քրեաիրավական գնահատականներով: