կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-25 15:20
Սպորտ

Պաշտոնական. Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց «Ուրարտու»-ն

Պաշտոնական. Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորեց «Ուրարտու»-ն

Երևանի «Ուրարտուի» պաշտոնական կայքի հաղորդմամբ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսական «Տամբովի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ 53-ամյա մասնագետը բավական հարուստ մարզչական փորձ ունի:

Մինչ «Ուրարտուի» հետ պայմանագիր կնքելը, Գրիգորյանը գլխավորում էր ռուսական «Տամբովը»: Նրա օրոք թիմը Ռուսաստանի Պրեիեր լիգայում հանդես գալու իրավունք վաստակեց։ Ինչպես նաև գլխավորել է «Անժին» (2017), «ՍԿԱ – Խաբարովսկը» (2015-2016):

Գրիգորյանը քիչ փորձ չունի նաև կանանց ֆուտբոլում․ 2018-ին նա գլխավորել է «ԲԿՄԱ» ՖԱ-ը(2018/19), իսկ ավելի վաղ՝ մարզչական կարիերայի սկզբում, աշխատել է կանանց «Էներգիա»(1999/2001), «Լադա»(2002-2005) ակումբներում, վերջինիս հետ բավական մեծ հաջողություններ գրանցելով. 3 անգամ դարձել է Ռուսաստանի գավաթակիր, 2004-ին էլ՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն: 2007-ից նա գլխավորել է Պերմի «Զվեզդա-2005»-ը, որը Գրիգորյանի գալով դարձավ կանանց ֆուտբոլի առաջատար ակումբերից մեկը:

Այս ակումբի հետ հաղթել է ռուսական բոլոր առաջնություններում և հասել մինչև ՈւԵՖԱ-ի 2009թ. կանանց գավաթի եզրափակիչ: