|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) Գոդարի անվան տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ հավաստել են ջրի գոլորշու առկայությունը Յուպիտերի արբանյակներից մեկի՝ Եվրոպայի մակերևույթին. ըստ Yerkir.am-ի՝ նշվում է գործակալության պաշտոնական կայքում:
«Հիմնական քիմիական տարրերը (ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր և ծծումբ) և Էներգայի աղբյուրները՝ կյանքի համար երեք անհրաժեշտ պայմաններից երկուսը, հանդիպում են ամբողջ Արեգակնային համակարգում: Բայց երրորդ տարրը՝ հեղուկ ջուրը, այն նյութն է, որը դժվար է գտնել Երկիր մոլորակի սահմաններից դուրս»,- ասել է ՆԱՍԱ-ի մոլորակագետ Լուկաս Պագանինին ու հավելել. «Դեռևս գիտնականներն ուղղակիորեն հեղուկ ջուր չեն հայտնաբերել: Մենք գտել ենք ըստ կարևորության հաջորդ բանը՝ ջուրը՝ գոլորշու ձևով»:
Նշենք, որ Պագանինին հետազոտության ղեկավարն է:
Հայտնագործությունը կատարվել է Հավայան կղզիներում NASA-ի աստղադիտակի միջոցով արբանյակի դիտարկումների շնորհիվ: