|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի միջև ս.թ նոյեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, նոյեմբերի 18-ին Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների մասնակցությամբ քննարկվել է պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող թեմատիկ հինգ ենթախմբերից՝ հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցերը և դրանք կարգավորող օրենսդրական ակտերը:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն ոլորտին առնչվող խնդիրների շուրջ ակտիվ քննարկման արդյունքում հասնել համաձայնության:
Անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից իրականացվող բարեգործական և ձեռնարկատիրական գործունեություններից առաջացող եկամուտների մասով իրենց պարտավորությունների կատարման ընթացակարգին:
Կողմերը կարևորել են նման բովանդակային քննարկումների անցկացումը և պատրաստակամություն հայտնել շարունակել մնացած բոլոր ենթախմբերում առկա հարցերի շուրջ աշխատանքները: