|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տարածքային կառավարման ոլորտի զարգացման հարցեր են քննարկվել:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «ՀՀ տարածքային կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին», «ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծերին:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին նախագծերը բերել վերջնական տեսքի և դնել շրջանառության մեջ:
«Յուրաքանչյուր նախարարություն, ելնելով իր քաղաքականությունից, մեր առջև դրված խնդիրներից՝ մարզպետների հետ աշխատանքը շարունակում է կատարել: Մենք դեմ չենք սահմանված 14 չափորոշիչները դարձնել 17 կամ 20, եթե դրանք համապատասխանում են մեր ընտրած չափանիշներին», - ասել է Կարեն Կարապետյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2018 թվականին նախատեսվող համայնքների խոշորացման ծրագրերին: