|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանն, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօրվա ԱԺ նիստին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հիշում եմ էն վատ, արնախում, կոռումպացված ռեժիմի ժամանակ, որ սենց տեսարան էլ լինում ԱԺ դահլիճից, մեր ամենամաքուր, ամենաազնիվ, ամենաամենա այն ժամանակ ընդդիմադիր, իսկ հիմա իշխանական գործիչները և ԶԼՄ-ներն ասում էին` տեսեք մեր փողերով ապրող պատգամավորներն ինչպես են վերաբերվում իրենց աշխատանքին, օրերով չեն գալիս խորհրդարան, կարևոր օրենքների քննարկումներին չեն մասնակցում և այլ սրտաճմլիկ բաներ:
Այս նկարն այսօրվա ԱԺ նիստից է: Ու չասեք` ընդմիջում էր, մարդ ա ելույթ ունենում ու քննարկում են ոչ ավել ոչ պակաս քայլարածների սիրած թեման` կոռուպցիայի դեմ պայքարը»:
Հիշեցնենք, որ այսօրվա ԱԺ նիստի օրակարգում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: