Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլում կա կանանց մի խումբ, որը կոչվում է «Շաբաթ օրվա մայրեր»: Նրանք մայրեր են, որոնց երեխաներն անհայտ կորած են համարվում, եւ նրանք յուրաքանչյուր շաբաթ հավաքվում են ու բողոքի` իրենց ձայնը բարձրացնում. կանայք համոզված են, որ թուրքական պետության ձեռքում են այդ երեխաները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն:
Նա տեղեկացրեց նաեւ, որ ինքն անձամբ հանդիպել է այդ մայրերի հետ եւ ասել, որ նրանք իրենց երեխաների նկարների հետ մեկտեղ` պետք է նաեւ հայերի նկարներ ունենան, քանի որ վերջիններս նույնպես թուրքական կառավարության զոհն են դարձել:
«Եվ նրանք ընդունեցին իմ ասածը` այժմ ցույցերի ժամանակ այդ կանանց ձեռքին կարող եք տեսնել նաեւ Գրիգոր Զոհրապի նկարը»,- ասաց Զարաքոլուն: