կարևոր
4345 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-27 18:58
Քաղաքական

Կարևորը՝ ԱԺ այսօրվա նիստից

Կարևորը՝ ԱԺ այսօրվա նիստից

Կարևորը ԱԺ-ից առանձնացրել է Հայաստան Դաշինքը, որը ներկայացնում ենք ստորև.

Սեյրան Օհանյան

Ատեստացիայի հիման վրա զինծառայողների աշխատավարձի բարձրացումն անհավասար պայմաններ է ստեղծում․ անհրաժեշտ է բազային դրամական բավարարման և հավելավճարների ընդհանուր մակարդակը բարձրացնել։

Արեգնազ Մանուկյան

Զելենսկու այցը Հայաստան ձգտում են կազմակերպել դրսի ուժերը՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու նպատակով, ու Հայաստանի գնով։ Փաշինյանին այդ ներկայացման մեջ վերապահված է հայկական Զելենսկի կամ Սահակաշվիլի խաղալու դերը։

Արմենուհի Կյուրեղյան

Այս իշխանությունը օրենքի մակարդակով ամրագրել է, որ գյուղաբնակ աշակերտի նկատմամբ կարելի է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերել․ որպես մասնագետ ուղարկել միայն բուհի ավարտական կուրսի ուսանողին։ Իսկ չէ՞ որ խոստացել էին «կրթությունը հասանելի դարձնել սահմանամերձ գոտիներում՝ անկախ համապատասխան մասնագետների առկայությունից»։

Գեղամ Մանուկյան

Սեփական ժողովրդի նկատմամբ արհամարհանքով խոսել և արտագնա աշխատանքի գնացողներին դասակարգել, որոշելով թույլ տալ ասֆալտի վրայով քայլել, թե չքայլել, լոկ կարող է իրեն թույլ տալ մեկը, որ արհամարհում է սեփական ժողովրդին, որի ուշքն ու միտքը միայն նրանից հարկ քերելն է, նրա վրա մատ թափ տալը։

Գեղամ Նազարյան

36 տարի առաջ այս օրը Սումգայիթում տեղի է ունեցել սարսափելի իրադարձություն՝ հայերի ջարդ։ Հիմա էլ Հայաստանի համար անդադար պատերազմ ու կործանում են կանխատեսում։ Մի՛ անիծեք Հայաստանը, մեր երեխաները դրա համար չեն զոհվել։

Մհեր Մելքոնյան

ՀՀ-ում բժշկական մասնագիտության գրավչության բարձրացումը կարևոր խնդիր է ողջ հասարակության համար, քանի որ առողջության ամրապնդումը կապված է բավարար թվով բժիշկ մասնագետների առկայությունից։ Պետք է քայլեր ձեռնարկել կադրերի արտահոսքը կանխելու նպատակով։

Թադևոս Ավետիսյան

Հարկ վճարելը չպետք է դառնա կեղեքում և հարկային տեռոր․ Հայաստանում և ՌԴ-ում եկամտահարկի դրույքաչափի համարժեքության ապահովման խնդիրը պետք է օր առաջ լուծվի համապատասխան օրենսդրական փոփոխություններով, այլ ոչ թե մեր հայրենակիցներին մոլորեցնելով կամ շանտաժի ենթարկելով։