կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-13 17:49
Քաղաքական

Ապագա գլխավոր դատախազն առողջ է, Սարգսյանի նկարն էլ գլխավերևում կլինի

Ապագա գլխավոր դատախազն առողջ է, Սարգսյանի նկարն էլ գլխավերևում կլինի

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր գլխավոր դատախազի ընտրության հարցը, գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նախ նշեց, որ վերջերս ՀՔԾ-ում է եղել եւ մեծ զարմանք ապրել, քանի որ ՀՔԾ քննիչի սենյակում կախված է եղել Սերժ Սարգսյանի նկարը:

Ըստ Փաշինյանի` ՀՔԾ-ն անկախ մարմին է, եւ եթե բարձրաստիճան պաշտոնյան հանցանք է կատարում, դրանով պետք է զբաղվի ՀՔԾ-ն: «Դուք ինչպե՞ս եք վերաբերվում, որ քննիչը կախել է Սերժ Սարգսյանի նկարը: Դուք որ ընտրվեք, նույնպե՞ս կկախեք  Սերժ Սարգսյանի նկարը ձեր գլխավերևում»,- հարցրեց նա: Հետո հետաքրքրվեց. «Իսկ Ձեր առողջական վիճակն ինչպե՞ս է` հաշվի առնելով, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական տվեց առողջական վիճակի պատճառով»:

Գլխավոր դատախազի թեկնածուն նշեց, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի աշխատասենյակում պատին փակցված է Սերժ Սարգսյանի նկարը, իսկ ինչ վերաբերում է իր առողջական վիճակին, ասաց. «Ես առողջ եմ եւ աշխատելու եմ առողջ մնալ, որպեսզի իմ պարտականություններն իրականացնեմ»: