կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-13 11:40
Աշխարհ

ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի երկխոսության արդյունքը կախված է Թրամփի և Կիմ Չեն Ընի նոր հանդիպումից

ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի երկխոսության արդյունքը կախված է Թրամփի և Կիմ Չեն Ընի նոր հանդիպումից

Փհենյանի և Վաշինգտոնի միջև երկխոսության հնարավորությունները կարող են ի չիք դառնալ, եթե ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս չանցկացնեն երրորդ գագաթնաժողով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝  Ճապոնիայում հրատարակվող հյուսիսկորեական «Չոսոն սինբո» թերթին հղումով:

Նշվում է նաև, որ «ԿԺԴՀ-ն համբերատար սպասում է ԱՄՆ-ի համարձակ որոշմանը, ըստ որում՝ երկիրը պատրաստ Է գնալ նոր ճանապարհով, ինչի մասին հայտարարել է պետության ղեկավար Կիմ Չեն Ընը»:

Հյուսիսային Կորեայի ղեկավարը կորեական նոր տարվան նվիրված ավանդական ելույթում հայտարարել է, որ երկիրը ստիպված կլինի «անխուսափելիորեն որոնել այլընտրանքային ճանապարհ, եթե ԱՄՆ-ը սխալ մեկնաբանի Ժողովրդական Հանրապետության համբերությունը»՝ իրենց գործընկերներից ակնկալելով պատասխան քայլեր միջազգային պատժամիջոցների չեղարկման բանակցություններում:

Լրատվամիջոցը հիշեցրել է նաև, որ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի համար բանակցություններիմ վերադառնալու ժամկետ է սահմանել մինչև ընթացիկ տարվա վերջը: