|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատարանն ընդմիջեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը: Դատախազ Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին:
Հիշեցնենք, որ ըստ Հովհաննես Խուդոյանի՝ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինն, ի դեմս քննիչների, թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները: Նրա խոսքով՝ դատախազը, սակայն անտեսել է դրանք եւ որեւէ արձագանք դատավարական գործողությունների տեսքով չի ձեռնարկել:
Հավելենք նաեւ, որ ավելի վաղ էլ դատարանը մերժել էր Խուդոյանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ: