Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատավոր Վահե Միսակյանը առաջարկեց հաջորդ դատական նիստում սկսել ապացույցների հետազոտման փուլը: Նա հայտնեց, որ ապացույցների հետազոտման փուլը բաղկացած է 5 նախաքննական հատորից: Պաշտպանության և մեղադրող կողմը ընդունեցին դատավորի առաջարկությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին ժամը 14:30-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց նշյալ գործի նախաքննության փուլը և սկսվեց գործով դատաքննության փուլը:
Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո դատարանն անցավ ամբաստանյալների դիրքորոշումների ճշտմանը:
Դատարանը Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք առաջադրված մեղադրանքը պա՞րզ էր ու առաջադրված մեղադրանքով Սարգսյանն իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ:
«Ես լսեցի մեղադրողի ընթերցածը: Այն շարադրված է գործից անտեղյակ մարդկանց կողմից, ամբողջովին մտացածին է, կեղծ է և մոգոնվել է Հատուկ քննչական ծառայության կողմից և հաստատվել է դատախազության կողմից՝ քաղաքական պատվերի շրջանակներում: Շնորհակալ եմ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Դատարանի ճշտող հարցին՝ այսինքն՝ կարող են արձանագրել, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, Սերժ Սարգսյանն ասաց.
«Ես մեղավոր չեմ»։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակություն։