Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանը գրում է.
«Կրթության անկիրթ և մշակույթի անմշակույթ նախարարի հեռացման հարցում ամենաշահագրգիռը շուտով կդառնա գործող իշխանությունը. երևի կան մարդիկ, որ հասկացել են՝ ոտքից կապած ծանր բեռով երկար ճամփա չես գնա, բայց հաջողությամբ կարող ես խորտակվել մոտակա ջրափոսում: Եզակի կարողություն է, երբ մի ողջ ժողովրդի ու քաղաքական ուժերի գերակշիռ մասի՝ 2 տարվա ընթացքում կարող ես հանել քո դեմ, այնինչ կոչված ես կրթելու այդ ժողովրդի սաներին և ապահովելու նրա արժեհամակարգի ու ժառանգության պահպանումն ու զարգացումը: Նման պայմաններում հեռանալը փրկություն է բոլորի համար՝ և՛ սեփական անձի, և՛ սեփական թիմի, էլ չասեմ մի ողջ ժողովրդի համար: Կարծեք, Հայաստանում մնացել է միայն ԿԳՄՍ նախարարը, որ միանա իր հեռացման պահանջին, բայց դա արդեն ժամանակի հարց է....»: