Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ի 129-ամյակի մարզային տոնակատարություններն անցած շաբաթ շարունակվեցին Վարդենիս քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցած տոնախմբությամբ, որին ներկայացած հարյուրավոր վարդենիսցիներին հյուրընկալել էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանն ու Տարոն Տոնոյանը: Ընդունված կարգի համաձայն՝ հյուրերին և ներկաներին ողջունեցին, Դաշնակցության տեղն ու դերը հայ ժողովրդի պատմության, նաև իրենց շրջանի հայության կյանքում արժևորեցին տեղի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչները, Վարդենիսի պարագայում՝ նույնանուն շրջանի «Գեղամա» կոմիտեության անդամ Հռիփսիմե Ասատրյանն ու Կոմիտեի ներկայացուցիչ Ադամ Մխիթարյանը:
Տոնական համերգի մեկնարկից առաջ ելույթներով հանդես եկան նաև ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Միջոցառման գեղարվեստական մասում, ինչպես միշտ, իրենց կատարումներով հանդես եկան Մուրադ Մշեցին, Սամվել Երանյանն ու Ներսիկ Իսպիրյանը, որոնց կատարումներին զուգահեռ՝ բեմահարթակում էր նաև Վարդենիսի «Սասուն» պարային համույթը: