Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովհաննես Իգիթյանի շուրջ սագան ոչ մի կերպ չի ավարտվում: «Պատճառն այն է, որ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը բացասական է տրամադրված Իգիթյանի նկատմամբ եւ մյուսներին էլ տրամադրում է Տեր-Պետրոսյանի ժամանակ արտաքին կապերի համակարգմամբ զբաղված Իգիթյանի դեմ, անում է ամեն ինչ, որ նրան դուրս թողնեն ԵԽԽՎ պատվիրակության կազմից, իսկ նա էլ, թարսի պես, հայ-ուկրաինական բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ի՞նչ չեն կիսում միմյանց հետ։
«Բանն այն է, որ արտաքին քաղաքական հարցերում Արարատ Միրզոյանի միակ խորհրդատուն Իգիթյանն է, նա է աչքի անցկացնում Միրզոյանի՝ դրսում արտաբերվելիք ելույթները՝ որպես էդ կողմերում երկար կռված մեկը, այցերից առաջ Իգիթյանն է նրան բացատրում` ով ով է, ում հետ ինչպես պետք է վերաբերվել։ Ռուբինյանն այդ ամենից դիսկոմֆորտ է ապրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։