|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը ՀԱԿ-ի թերեւս միակ անդամն է, ով համաներման պատճառ է համարում ոչ թե ՀԱԿ-ի վերջնագրերն ու պարտադրանքը, այլ արտաքին աշխարհի, միջազգային ատյանների կարծիքի հետ մեր երկրի ղեկավարների հաշվի նստելը:
«Բոլոր քայլերը կիսատ են: Կատարվում են Արեւմուտքին ցույց տալու համար, ոչ թե խնդիրը լուծելու»,- այսօրվա ասուլիսում նշեց Հ. Իգիթյանը:
Նա ճշտեց, որ օրենքի շրջանակներում համաներումը չի տարածվում Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի վրա: Բայց նրանք ազատ կարձակվեն, քանի որ համաներման նպատակը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է, նույնիսկ` օրենքի խախտումով:
«Իմ կարծիքով` այն պետք է տարածվի բոլոր քաղբանտարկյալների վրա»,- հավելեց բանախոսը: