Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելցի վերլուծաբաններից մեկը ադրբեջանական «Վեստի.ազ» կայքին տված հարցազրույցում հայտարարել էր, թե որպես Ղարաբաղյան հակամարտության լուծման միակ տարբերակ է տեսնում պատերազմը: Այս առնչությամբ նույն գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխաել Լավեն-Լոտեմը արձագանքել է. «Որպես այնպիսի երկրի մարդ, որն անցել է մի քանի պատերազմներ, կասեմ, որ շատ ավելի հեշտ է խորհուրդ տալ պատերազմելու, քան իրականում մասնակցել դրան»:
Իսրայելի դեսպանի խոսքով, հեշտ է ասել` «գնա պատերազմ», երբ նստած ես գրասենյակի բազկաթոռին: Նրա համոզմամբ, յուրաքանչյուր հակամարտություն տարբերվում է մյուսներից, բայց հնարավոր է օգտակար դասեր քաղել նախորդ հակամարտություններից:
«Կարող եմ բերել մեր փորձի օրինակը, որ սակայն այնքան էլ հաջող չի եղել, քանի որ չենք լուծել բոլոր խնդիրները, բայց մենք ջանացինք ու լուծեցինք խնդիրներից մի քանիսըե, նշել է Լավեն-Լոտեմը: Իսրայելցի դիվանագետի տրամաբանությամբՙ մի սկզբունք էական է եղել Իսրայելի պարագայում. «Գրավյալ տարածքները, չնայած արդարացված գրավմանը, վերադարձվեցին խաղաղ համաձայնագրի դիմաց»: Թեեւ չի կարելի չհամաձայնել իսրայելցի դիվանագետի հետ, քանի որ ժամանակին օկուպացված Լեռնային Ղարաբաղն այսօր ազատ է, եւ դա է իրականությունը, այդուհանդերձ, Լավեն-Լոտեմը ավելացրել է նաեւ, որ ոչինչ չի կարող փոխարինել ուղղակի բանակցություններին, որոնք ամենալավ տարբերակն են հարցի լուծման համար:
«Սա նույնն է, ինչ լինում է ամուսնալուծությունների ժամանակ: Որքան շատ փաստաբաններ, այդքան շատ խնդիրներ: Ընդ որում, այդ ամբողջ գործընթացից շահում են միայն փաստաբանները», իր միտքը ուղղակի բանակցություններ անցկացնելու առնչությամբ այսպես է ներկայացրել Ադրբեջանում Իսրայելի դեսպանը: