|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության բնապահպան ակտիվիստներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին, որպեսզի դադարեցվեն Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները:
«Պահանջում ենք կառավարությունից եւ բնապահպանության նախարարից` վերանայել իրենց որոշումը: ՀԷԿ-ի շինարարությունը պետք է դադարեցվի, սա մեծ իրավախախտում է: Ստացվում է, որ Հայաստանի ամենաբարձր ջրվեժը փակում են խողովակների մեջ»,- ասում էին բնապահպանները` հավելելով, թե պատրաստ են նույնիսկ դատարան դիմել:
Կառավարության կողմից սա լուրջ բացթողում է. գյուղի ավագանին դեմ է ՀԷԿ-ի կառաուցմանը: Երիտասարդները շաբաթ օրը կայցելեն Թռչկանի ջրվեժ՝ տեղում ծանոթանալու ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին: նրանք կհանդիպեն Շիրակամուտ եւ Մեծ Պառնի գյուղերի բնակիչների հետ, կլսեն նրանց կարծիքն այս ամենի մասին: