Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Ինչպես գիտեք՝ Նախիջևանը անջատված է Ադրբեջանի մայր տարածքից։ Նրանց միջև գտնվում է ադրբեջանական հնագույն երկրամասը՝ Զանգեզուրը։ Այն Հայաստանին հանձնելով՝ առաջացավ Թյուրքական Աշխարհի ֆիզիկաաշխարհագրական բաժանում», - երեկ, հոկտեմբերի 15-ին հայտարարեց Իլհամ Ալիևը, Բաքվում՝ Ադրբեջանի նախագահությամբ ընթացող «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի» 7-րդ գագաթնաժողովում։
Հ.Գ. Հե՜յ, կեղծ խաղաղասերներ, դե, կրկի՛ն ասեք, որ պանթուրքիզմը անցյալ է ... Եթե իրոք ուզում եք խաղաղություն՝ մի՛ հարվածեք, մի՛ վարկաբեկեք հայրենապահներին, մի՛ քայքայեք Հայոց Զինված Ուժերը՝ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱ՛Կ ԵՐԱՇԽԱՎՈՐԻՆ ԵՎ ԹՇՆԱՄՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐՈՂԻՆ:
Բաքուն և Անկարան համեմատում են ժամերը. «սիրիական «մաքրումը» պետք է ստանա ղարաբաղյան շարունակություն»։
Ահա՛ ատամները սրած ինչի են սպասում արևելյան թուրքերը։
Զգոնությու՛ն, զգոնությու՛ն, զգոնությու՛ն։ Սիրիայից պատժվելով պետք է դու՛րս շպրտվեն թուրքերը։
Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Գերմանիայի դաշնակից Թուրքիան սպասում էր ֆաշիստական ուժերի հաջողությանը Ստալինգրադում, որպեսզի ներխուժեր Անդրկովկաս, Հայաստանի ՍՍՀ։
Ներկայում Ադրբեջանը սպասում է Թուրքիայի գործողությունների հաջողությանը Սիրիայում։ Ովքեր կարծում են, որ Սիրիան հեռու է Հայաստանից, պետք է հասկանան, որ մեզ համար այն նոր Ստալինգրադ է։