կարևոր
5158 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-04 17:27
Արցախ Աշխարհ Քաղաքական

Պանթուրքիզմը կրկին ցանկանում է հաստատվել հայերի դիակների վրա. Charlie Hebdo

Պանթուրքիզմը կրկին ցանկանում է հաստատվել հայերի դիակների վրա. Charlie Hebdo

Ֆրանսիական հայտնի երգիծական Charlie Hebdo ամսագրի 2023 թվականի առաջին համարում հրապարակվել է ոչ այնքան զվարճալի հոդված Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։

Հեղինակ Ժան-Իվ Քամյուն նշում է, որ սա տագնապի և որևէ քայլ ձեռնարկելու կոչ է։ «Ընթերցողները, ովքեր աջակցում են Ուկրաինային, ով ենթարկվել է ՌԴ-ի կողմից հարձակման, չպետք է թույլ տան, որ Կիևի դեմ պատերազմը ստվեր նետի այն հանցագործության վրա, որն այսօր կարող է պատճառ դառնալ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի և հայ ժողովրդի անհետացմանը՝ ինչպես 1915 թ.ին»։

Քամյուի խոսքով, Բաքվի և Անկարայի գաղափարն է «ադրբեջանցու և թուրք ժողովուրդների միջև (իրական) ազգակցական կապի քողի տակ ստեղծել Կասպից ծովի և Թուրքիայի միջև աշխարհագրական և քաղաքական շարունակականություն մինչև Սև և Միջերկրական ծովեր. հենց դա է պանթուրքիզմը։ 

Դրա ճանապարհին՝ «հայկական ներկայության ամրոցն է, հատկապես Լեռնային Ղարաբաղում»։ Թուրքերի ծրագրերը ներառում են Լեռնային Ղարաբաղի և Սյունիքի միացումը մինչև Նախիջևան։ 

«Այդ դեպքում ճանապարհը դեպի Իզմիր և Ստամբուլ կբացվի: Այն կրկին կստեղծվի հայերի դիակների վրա»,- գրում է Charlie Hebdo-ում հոդվածի հեղինակը՝ կշտամբելով Ֆրանսիայի կառավարությանն ու Եվրամիությանը, որ համաձայնել են աչք փակել Էրդողանի և Ալիևի արյունալի ծրագրերի վրա՝ հանուն ադրբեջանական գազի։