|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Տնտեսագիտության ոլորտում 2019-ի Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկացիներ Աբհիջիտ Բաներջիին, Մայքլ Քրեմերին և ֆրանսուհի Էսթեր Դուֆլոյին. ասվում է մրցանակաբաշխության կայքում:
Ժյուրիի հայտարարության համաձայն՝ գիտնականները մրցանակ են ստացել գլոբալ աղքատության դեմ պայքարին փորձարարական մոտեցման համար:
2018-ին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան դափնեկիրներ են դարձել ամերիկացի գիտնականներ Ուիլյամ Նորթհաուսը և Փոլ Ռոմերը՝ շուկայական տնտեսության և կլիմայի փոփոխության միջև փոխադարձ կապի տնտեսական մոդելավորման ոլորտում կատարված աշխատանքի համար: