|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը բարձրացնել 58,35 մլն ՀՀ դրամից մինչեւ 120 մլն ՀՀ դրամ, ինչը էականորեն կավելացնի բյուջետային մուտքերը շրջանառության հարկի գծով, և գործող սահմանաչափի մեծությունը կհավասարեցվի թե՛ «Հաշվապահական հաշվառման մասին», թե՛ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով ամրագրված ՓՄՁ չափորոշիչներին:
Ներկայացվող օրենքի նախագծով առաջարկվում է հսկողական միջոցառումներ իրականացնել միայն այն տնտեսավարողների մոտ, որոնք կամավոր ընտրել են առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության եկամուտներից շրջանառության նվազեցված՝ 1% դրույքաչափով հարկ վճարելու տարբերակը:
Երբ իր կարծիքն էր ներկայացնում տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հորդորեց նրան մի քիչ դանդաղ խոսել. «Մի քիչ դանդաղ խոսեք, էլի, չենք հասցնում հասկանալ»:
Վարդան Այվազյանը արձագանքեց. «Վահ, մեղա, մեղա, ինձ` տնտեսագիտության գիգանտիս, չի հասկանում Հրանտ Բագրատյա՞նը»: