Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021 թվականին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են երեք գիտնականների՝ ամերիկացի Սյուկուրո Մանաբեին, գերմանացի Կլաուս Հասելմանին եւ իտալացի Ջորջիո Պարիզիին: Շվեդիայի Թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմտեն նշել է նրանց ճեղքումային ավանդը բարդ համակարգերի ուսումնասիրման բնագավառում։
Պարգեւի առաջին մասը բաժին է հասել Մանաբեին եւ Հասելմանին «Երկրագնդի կլիմայի ֆիզիկական մոդելավորման, փոփոխակումների քանակական վերլուծության եւ գլոբալ տաքացման հուսալի կանխատեսման համար»: Երկրորդ մասը՝ Պարիզիին «այն բանի հայտնագործության համար, թե ինչպես են անկանոնությունն ու ֆլուկտուացիաները փոխգործակցում համակարգերում՝ ատոմայինից մինչեւ մոլորակային մասշտաբներով»:
Նոբելյան շաբաթն սկսվել է հոկտեմբերի 4-ին: Ըստ ավանդույթի առաջինը հայտարարել են դափնեկիրների անունները ֆիզիոլոգիայի եւ բժշկագիտության բնագավառում: Նրանք են Դեւիդ Ջուլիուսը եւ Արտեմ Պատապուտյանը, որոնք ուսումնասիրել են, թե ինչպս են կենդանի օրգանիզմները զգում ջերմությունը:
Մրցանակները շնորհվում են ակնառու գիտական հետազոտությունների, հեղափոխական գյուտերի, մշակույթի կամ հասարակության զարգացման բնագավառում խոշոր ավանդի համար: Դրանք ընդամենը վեցն են. բացի բժշկագիտությունից եւ ֆիզիկայից, քիմիայի (կհայտարարեն հոկտեմբերի 6-ին), գրականության (հոկտեմբերի 7-ին), տնտեսագիտության (հոկտեմբերի 11-ին) գծով եւ ամբողջ աշխարհում խաղաղության հաստաման աջակցության բնագավաում (հոկտեմբերի 8-ին): Մրցանակներն անվանված են դրանք սահմանողի՝ Ալֆրեդ Նոբելի պատվին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: