կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 18:19
Սպորտ

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել

Հրաձիգ Գոռ Խաչատրյանը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել

Այսօր ավարտվեց գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Դեկտեմբերի 15-18-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ գնդակային հրաձգության երիտասարդների առաջնությանը մասնակցել են հետևյալ կազմակերպությունների 60 մարզիկները.

  • Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց
  • Հրաձգության Հանրապետական մարզադպրոց
  • Գյումրու քաղաքապետարան
  • «Վարդանանց ասպետներ»  մարզամշակույթային համալիր, Տավուշի մարզ

Այս մրցաշարը 2020թ վերջին մրցաշարն էր, որտեղ մարզիկները ցույց տվեցին բարձր արդյունքներ՝ հատկապես վազող թիրախ ձևում։ Հայաստանի Սպորտի վարպետի թեկնածուի նորման լրացրեց վազող թիրախ ձևի մարզիկ  Տիգրան Մանուկյանը։ Ինչպես նաև 2 օր անընդմեջ ուրախացրեց իր արդյունքով Գյումրու քաղաքապետրանը ներկայացնող,  վազող թիրախ ձևի մարզիկ  Գոռ Խաչատրյանը: Նա մրցման առաջին օրը վազող թիրախ, նորմալ վազք, 10մ, 30+30  վարժությունում խոցելով 572 միավոր, կրկնեց ՀՀ ռեկորդը։ Երկրորդ օրը խառը վազք, 10մ, 20+20  վարժությունում խոցելով 385 միավոր, մեկ միավորով գերազանցեց ՀՀ ռեկորդը։

Այդ իսկ պատճառով ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ խորհրդի նիստը առաջնության «ուժեղագույն մարզիկ» ընտրեց  հենց Գոռ Խաչատրյանին:

Մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկները և հաղթող մարզիկների անձնական մարզիչները արժանացել են դրամական պարգևների, իսկ մարզիկները ստացել են նաև մեդալներ և պատվոգրեր։

Գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները.

Տղաներ

Օդամղիչ հրացան. 10մ, 60 կրակոց՝ Հայկ Բաբայան (անձնական մարզիչ ՝ Անդրանիկ Այվազյան)

Օդամղիչ ատրճանակ. 10մ, 60 կրակոց՝ Բենիկ Խլղաթյան (Արմեն Սիմոնյան)

Վազող թիրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց՝ Գոռ Խաչատրյան (Հովհաննես Մարգարյան)

Վազող թիրախ, խառը վազք, 10մ, 2x20 կրակոց՝ Գոռ Խաչատրյան (Հովհաննես Մարգարյան)

Աղջիկներ

Օդամղիչ հրացան. 10մ, 60 կրակոց, ՝ Ալլա Պողոսյան (Անդրանիկ Այվազյան)

Օդամղիչ ատրճանակ. 10մ, 60 կրակոց՝ Նարե Գաբրիելյան (Արմեն Սիմոնյան)

Վազող թիրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 կրակոց՝ Ժաննա Պողոսյան (Ռազմիկ Մինասյան)

Վազող թիրախ, խառը վազք, 10մ, 2x20 կրակոց՝ Արուսյակ Գրիգորյան (Էդվարդ Ղարիբյան)