Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կիսվել է հուշերով․
«Իսկ մանկությունը մի թռչուն է՝ թելով կապված մեր սրտերից.
Թելը պոկվում է, նա թռչում ու հեռանում է մեզանից...
Շենքը, որ երեկ պայթեցվեց, մինչև ՊՆ-ին հանձնելը եղել էր «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման շենքը։ Միութենական նշանակության հիմնարկ էր, Սովետում ամենամեծերից մեկը։ Միավորումը երեք մասից էր կազմված՝ գիտահետազոտական ինստիտուտ, փորձարարական գործարան և հատուկ մասնագիտացված կոնստրուկտորա-տեխնիկական բյուրո։ Հայրս բյուրոյի տնօրենն էր, հետո դարձավ միավորման գլխ․ ինժեները և գլխ․ տնօրենի տեղակալը։ ՍՍՀՄ վաստակավոր ինժեներ էր։ Գլխ․ տնօրենն ակադեմիկոս էր։ Լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
92-ին շենքը փոխանցեցին ՊՆ հաշվեկշիռ։ Այդ մասը բաց թողնեմ: Ուղղակի փաստենք, որ մեր ռազմական հաղթանակներն ուղղորդվել են հենց այս շենքից։ Բայց հիշում եմ, որ մի 20 տարի առաջ, երբ ԵԱՀԿ-ում էի աշխատում, այցելեցի ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյայի։ Հորս բյորոյի աշխատասենյակում էր նստում։ Երևի մի 15 տարի չէի եղել։ Ուշադիր կողքս էի նայում։ Հարցրեց․
- Այստեղ եղե՞լ եք։
- Շատ։
- Ե՞րբ,- զարմացած հարցրեց գեներալը։
- Այ է՜ս տարիքից․․․․
ՊՆ-ից հետո շենքը մնաց անտեր։ Իսկ երեկ պայթեցրեցին։ Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը։ Լավ է հայրս չտեսավ․․․»։