Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ տեղի ունեցավ «Թատրոն X» հանրապետական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնին մասնակցած բոլոր մասնակիցները շնորհակալագրեր ստացան, ինչպես նաեւ եղան առանձնացված մրցանակակիրներ:
Երրորդ մրցանակին արժանացավ կամ «Սկիզբ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Աբովյանի «Էմ» երիտասարդական թատրոնը` «Վերադարձեք տուն» ներկայացմամբ: Երկրորդ մրցանակ կամ «Բեմական ինքնատիպ մտածողություն» անվանակարգ` Հրազդանի քաղաքային դրամատիկական թատրոնը` «Միրհավ» ներկայացման համար: Առաջին մրցանակը ստացավ կամ «Դասական գրականության արդի մեկնաբանություն» անվանակարգում հաղթողը դարձավ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը` «Խելոքները եւ հիմարները» ներկայացման համար:
Սակայն սրանով չավարտվեցին մրցանակները. Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն արժանացակ հատուկ մրցանակի` «Կոշկավոր կատուն» ներկայացման համար:
Փառատոնի նախագահ Արա Խզմալյանը նշեց, որ բոլոր մրցանակները մարզային թատրոններին բաժին հասան, ինչը հատուկ էր արվել, քանի որ նման կերպ իրենք ցանկացել են ցույց տալ, որ անհրաժեշտ է մարզերին հավասարաչափ միջոցներ տրամադրել:
«Թող սա դիտվի որպես ակցիա` ուղղված դեպի մարզեր: Ես վստահ եմ, որ Երեւանի մեր գործընկերները համաձայն են այս առումով մեզ հետ: Ի դեպ, բոլոր թատրոնները, որոնք մրցանակի արժանացան, 2014-ին ՀՀ մշակույթի նախարարությունից ֆինանսական աջակցություն կստանան»,- ասաց Խզմալյանը: