|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրաքում մոտ մեկ շաբաթ է՝ շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնց զոհ է դարձել հարյուրից ավելի մարդ, վիրավորվել են հազարավորները: Բախումները գլխավորապես տեղի են ունենում Բաղդադում և հարակից շրջաններում: Շարունակվող անկարգությունները ընդգրկել են նաև քրիստոնեական շրջանները:
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են ցուցարարները կրակում հայկական եկեղեցու վրա: «Ցուցարարը հայտնվել է ծուղակում՝ եկեղեցու դռներից այն կողմ, իսկ անվտանգության ուժերը մարտական փամփուշտներով կրակում են նրա վրա: Նրա ընկերներն իրականացնում են մեծագույն փրկարարական առաքելությունը, որի մասին անձը կարող է երազել: Հիշեք, որ նրանք անզեն երեխաներ են՝ բարձրագույն դպրոցներից, քոլեջներից, որոնք պահանջում են ավելի լավ կյանք»,- նշում է հեռուստալրագրող Սթիվեն Նաբիլը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի ցուցարար թաքնվել հայկական եկեղեցում, որի վրա անվտանգության ուժերը կրակ են բացում, իսկ մյուս ցուցարարները, չնայած կրակոցներին, փորձում են դուրս բերել իրենց ընկերոջը: