Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահի դրությամբ սահմանին կան կրակոցներ, բայց դրանք նպատակային բնույթ չեն կրել, կանխատեսում ենք, որ այս ուղղությամբ լարվածություն չի լինի: Այս մասին լրագրողների հետ հանդիմանն ասաց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյոք շարունակվում է հայ-ադրբեջանական սահմանի՝ Նոյեմբերյանի հատվածում նախորդ շաբաթ գրանցված լարվածությունը, և ինչպիսի պատասխան է տվել հայկական կողմը։
«Սահմանին իրավիճակը կայուն է, վերահսկելի է: Համարժեք պատասխան տրված է, որևէ դեպք չեմ հիշում, որ վերջին շրջանում համարժեք կամ ավելի (կոշտ – Tert.am) պատասխան չի տրվել»,- վստահեցրեց նա:
Գլխավոր շտաբի պետի խոսքով ՝ ընդհանուր առմամբ կրակոցների և զոհերի թիվը նվազել է, առաջիկայում այդ մասին մանրամասն տվյալներ կներկայացվեն:
Անդրադառնալով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների արդյունքներին Արտակ Դավթյանն ընդգծեց, որ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրն ամբողջությամբ կատարել է: