|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի վրա արձակվել է ավելի քան 1700 կրակոց:
Դիպուկահարային և գնդացրային առավել ինտենսիվ կրակահերթեր են արձակվել մայիսի 11-ին և 12-ին, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է կորուստ: Մասնավորապես` մայիսի 11-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հարավարևելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս, հակառակորդի կողմից ժամը 18:05-ի սահմանում արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վերք, Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամը մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Արայիկ Նելսոնի Բալասանյանը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ հետախուզական տվյալների` թշնամին կրել է կորուստներ. տեղեկացնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: