կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-08 13:37
Քաղաքական

Էդուարդ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

Էդուարդ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Էդուարդ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Էդուարդ Աբրահամյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- նշված է հրամանագրում:
 
Էդուարդ Աբրահամյանը պատմական գիտությունների թեկնածու է և Բրիտանական համալսարանում դոկտորանտ ու դասախոս։ Մի շարք գիտական հոդվածների, մենագրությունների և մի քանի տասնյակ վերլուծական հոդվածների հեղինակ է, տպագրվել է ամերիկյան, բրիտանական, ռուսական և եվրոպական վերլուծական ինստիտուտների կայքերում: