Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե հոկտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում 30 հազարից ավել մասնակիցներ լինեն, Ծառուկյանը կընդունի առաջին նախագահի առաջարկը և կոշտ պահանջներով հարթակ կբարձրանա:
ՙ«Ու երբ Ծառուկյանը կոնկրետ հայտարարություն անի, արդեն դժվար կլինի հետ կանգնելը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից. «Նախ հանրահավաքը հրավիրվում է ոչ միայն ԲՀԿ-ի, այլև ԺԿ-ի և ՀԱԿ-ի, ինչպես նաև՝ բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների կողմից: Երկրորդ՝ հանրահավաքը այսպես, թե այնպես լինելու է բազմամարդ: Եվ երրորդ՝ օրակարգ ձևավորողը հենց հանրահավաքի մասնակից քաղաքացին է լինելու»,- ասաց նա:
Հավելենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ արդեն իշխանափոխության պահանջ է բարձրացրել Վանաձորում»,- գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: