|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցություններից հետո երկու երկրների միջև առևտրում հանվել են սահմանափակումները. հայտնում է РБК-ն: Սակայն թուրքական լոլիկները դեռ մնում են արգելքի տակ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է դա այն բանով, որ հաշվի են առնվում ֆերմերների շահերը: Ըստ նրա` ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամային շրջանում ռուս ֆերմերները վարկային ներդրումներ են արել` տեղական լոլիկ աճեցնելու համար:
«Դա բավականին երկարատև շրջափուլ է, որը կապված է մեր կլիմայական պայմաններում ջերմոցների կառուցման և այլնի հետ: Այդ պատճառով սահմանափակումները դեռ կգործեն»,- ասել է Պուտինը: