Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ որոշման նախագիծն ընդգրկվել է վաղը՝ հոկտեմբերի 1-ին գումարվող քառօրյայի օրակարգ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ խորհրդի օրակարգից: Օրակարգում ընդգրկված է 19 օրենսդրական նախաձեռնություն:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հեղինակել էր որոշման նախագիծ, որով առաջարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դարարեցման հարցով դիմել Սահմանադրական դատարան: Ըստ քաղաքական մեծամասնության հիմնավորման՝ Հրայր Թովմասյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում, որպես ՍԴ անդամ, էական կարգապահական խախտում է թույլ տվել:
Նախագիծն արժանացել է ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի հավանությանը, նախագծին կողմ են քվեարկել «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկել՝ հետագայում դիրքորոշում հայտնելու պայմանով:
Օրենսդրական նախաձեռնությունը 2-րդ ընթերցմամբ խորհրդարանի հավանությունը ստանալու դեպքում կընդունվի և կներկայացվի ՍԴ: Այն կորոշի՝ Հրայր Թովմասյանն էական կարգապահական խախտո՞ւմ է թույլ տվել, թե՞ ոչ: