Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտում կայացել է Կիպրոսի Սթրովոլոս քաղաքը ներկայացնող պատվիրակության մամուլի ասուլիսը: Արցախի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախ այցելած պատվիրակության ղեկավար, քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսը ամփոփել է այցի արդյունքները:
Քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել ՀՅԴ Հայ Դատի գրասենյակներին և ՀՅԴ կուսակցությանը՝ այցը կազմակերպելու համար և նշել, որ տպավորված է Արցախ այցելությամբ և արցախցիների հյուրընկալությամբ: «Մենք այստեղ ենք մեր ժողովրդի և Արցախի ժողովրդի հետ կապեր ստեղծելու համար: Մեր բոլոր հանդիպումները արդյունավետ էին, խոսել ենք մշակույթի, սպորտի, գիտության ոլորտում համագործակցության մասին: Մենք մեկնում ենք ամենալավ տպավորություններով և ուզում ենք հավաստիացնել, որ մեր սրտերը միշտ բաց են Արցախի ժողովրդի համար»,- իր խոսքում ասել է Անդրեաս Պապախարալամպուսը՝ հավաստիացնելով, որ իրենք Արցախի լավ դեսպաններն են ոչ միայն Կիպրոսում, այլ նրա սահմաններից դուրս:
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խոսքում վստահեցրել է, որ շարունակելու են ՀՅԴ գրասենյակների կատարած աշխատանքը՝ զորավիգ լինելով Արցախը մեկուսացումից բերելուն:
Հիշեցնենք, որ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորած պատվիրակության կազմում են քաղաքային խորհրդի անդամներ Աննա Կարիդին, Իրինի Վիոլարին, Մարիոս Հաջիվասիլուն, Մարիոս Անդրեուն և Պանայոտիս Մանոլին:
Պատվիրակությանն ուղեկցում են ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճյանը, Կիպրոսի ՀՅԴ կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսյանը և Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը: