Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է համացանցում քննարկման առարկա դարձած՝ ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ընդունված որոշումը, որը վերաբերվում է տրանսպորտային միջոցների հաշվառման և գրանցման կարգում փոփոխություններ կատարելուն, այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Պարզաբանենք, որ ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի ընթացքում ընդունված հիշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո ևս օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության, կարող են Հայաստանում անարգել ձեռք բերել տրանսպորտային միջոց, առանց որևէ կացության կարգավիճակ ստանալու տրանսպորտային միջոցը հանել ՀՀ գրանցումից և արտահանել՝ վարելու համար ստանալով տարանցիկ համարանիշ։ Ինչ վերաբերվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցները իրենց անվամբ Հայաստանում գրանցելուն, այնուհետև դրանք արտահանելուն, ապա հիշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո դա կարող է իրականացվել միայն ՀՀ-ում կացության համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում»