|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
85 կգ քաշային ծանրորդների պայքարին մասնակցում էին 10 մարզիկներ Իսպանիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Իսրայելից, Հունգարիայից և Լիտվայից:
Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 145 կգ, այնուհետ 151 կգ, սակայն երրորդ մոտեցում չունեցավ: Հրում վարժության ժամանակ Միրզոյանն առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 181 կգ, հետո մոտեցավ 187 կգ-ին, որը նրան բարձրացնել չհաջողվեց: Երրորդ մոտեցման ժամանակ մարզիկը բարձրացրեց ծանրաձողը, սակայն այն չհաշվվեց: Երկամարտի 332 կգ արդյունքով նա C ենթախմբում զբաղեցրեց 3-րդ տեղը:
85 կգ քաշային կարգի A և B ենթախմբերում մասնակցում են 20 ծանրորդներ:
Ապրիլի 13-ին կանանց 63 կգ քաշային կարգում A ենթախմբում մեդալի համար կպայքարի Քրիստինե Պետրոսյանը, իսկ 77 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը: