կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-15 13:54
Քաղաքական

Քվեաթերթիկում 1-ին համարը կլինի «Ելք»-ը, 2-րդը՝ «Երկիր Ծիրանի»-ն, 3 -րդը՝ ՀՀԿ-ն

Քվեաթերթիկում 1-ին համարը  կլինի «Ելք»-ը, 2-րդը՝ «Երկիր Ծիրանի»-ն, 3 -րդը՝ ՀՀԿ-ն

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով: 

Նիստի ընթացքում, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել են նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի հերթական համարները գրանցման պահի դրությամբ անունների այբբենական հերթականությամբ հետևյալ կերպ՝


1. «Ելք» կուսակցությունների դաշինք

2. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

3. Հայաստանի հանրապետական կուսակցություն