Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողները անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ տեղյա՞կ է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառների մասին:
ԱԱԽ քարտուղարը պատասխանեց, որ նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում: «Ազատման դիմում կարող է լինել. այս հարցն այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Բնականաբար, նա հեռացել է վարչապետի որոշմամբ, քանի որ վարչապետն է այդ պաշտոններում նշանակումներ կատարում»,- պարզաբանեց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է Վանեցյանի հրաժարականի պատճառներին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ վարչապետն այդ մասին արդեն հնարավորինս բաց խոսել է: «Գոհ չի եղել աշխատանքից, բնականաբար, որոշում է կայացրել: Այո, որոշումն ամբողջությամբ գտնվում է վարչապետի որոշման տիրույթում»,- նշեց ԱԱԽ քարտուղարը։
Անդրադառնալով վարչապետի այն արտահայտությանը, թե Վանեցյանը, այդպիսի հայտարարություն անելով, ուսադիրները գցել է աղբամանը, Արմեն Գրիգորյանն ասաց. «Վարչապետն ինչ ասել է՝ ամբողջովին համապատասխանում է իրականությանը։ Այս առումով՝ մի շատ կարեւոր բան էլ ֆիքսեմ, որ այսօր քննարկվում է՝ վարչապետը գերագույն գլխավոր հրամանատա՞ր է, թե՞ ոչ։ Սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է, որ գերագույն գլխավոր հրամանատար է պատերազմի ժամանակ։ Հիմա կարող եմ հարցադրում անել՝ ՀՀ-ն այսօր պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ»։