Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։
Տիգրան Ավինյանի ելույթը նիստին՝ ստորև․
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,
Այսօրվա նիստը ուզում եմ սկսել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նախորդ նիստի արդյունքներն ամփոփելով։ Նախորդ նիստի ընթացքում մենք անդրադարձանք ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված շատ կարևոր և գործնական քայլերի։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ կառավարությունը վճռական է տրամադրված երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում։ Հետևաբար, նախորդ նիստի քննարկման արդյունքներով կարող ենք ազդարարել, որ 2020 թվականից սկսած մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։
Այսպիսով, 2020 թվականից.
Ես կուզենային նաև հավելել, որ այս ծրագրերն ընդամենը սկիզբն են և մենք պետք է 2021թ.-ից մի նոր ազգային գաղափարախոսության վերաբերյալ քննարկում ունենանք, այսինքն քննարկումն ունենանք նախորոք, բայց 2021թ.-ից մեզ համար միջին նորման ընտանիքում պետք է լինի 3 երեխան: Եվ մեր բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն նրան, որ 2021թ.-ից Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական յուրաքանչյուր ընտանիք ունենա ցանկություն և հնարավորություն ունենալու նվազագույնը երեք երեխա»: