|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արաբկիր համայնքի բնակիչ Ազնիվ Կարապետյանը մինչ օրս չի ստացել հունվար ամսվա` երեխայի խնամքի նպաստը` 18 հազար դրամը, ինչպեսև առաջնեկների համար միանվագ տրվող 50 հազար դրամը:
Yerkir.am-ի հետ զրույցում Ազնիվ Կարապետյանը պատմեց, որ երբ փետրվարի 7-ին գնացել է փոստային բաժանմունք` գումարը ստանալու, այնտեղ ասել են, թե նրա անվան դիմաց գրված է` «չվճարել»: Ճշտելու համար, թե ինչ է կատարվում, Ազնիվը զանգել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` իրենց տարածքային բաժին, զրուցել ոմն Կարինեի հետ, ով ասել է, թե ուշացման պատճառը ցուցակներում առկա անճշտություններն են:
«Հարցրեցի` կստանա՞մ, ասաց. «Այ դա չեմ կարող ասել, հնարավոր է, որ հունվարը կորցնեք»: Էդ ժամանակ բարկացա ու ասացի, որ լրագրող եմ և, որպես լրագրող, ուզում եմ իմանալ` ո՞րն է անճշտությունների պատճառը: Այդ ժամանակ ասաց, թե` չի լինի, որ չստանաք, բայց ուշացումով կստանաք»,- պատմեց Ազնիվը:
Երեխայի խնամքի նպաստների ուշացման մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել նաև լրագրող Օֆելյա Կամավոսյանը, որին ի պատասխան` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Խաչատրյանը գրել էր` իսկապես խնդիրներ են եղել, սակայն ցուցակներն արդեն ճշտված են և ուղարկվել են վճարման:
Սակայն հավելենք, որ մինչ այժմ նպաստները չեն վճարվել, ցուցակները դեռևս փոստային բաժանմունքներ չեն հասել: