կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 08:56
Մշակույթ

Ալեսանդրո Սաֆինան «Սիրո երգեր» ծրագրով ելույթ կունենա նաև «Դվին Մյուզիք Հոլ»-ում

Ալեսանդրո Սաֆինան «Սիրո երգեր» ծրագրով ելույթ կունենա նաև «Դվին Մյուզիք Հոլ»-ում

Ալեսանդրո Սաֆինայի՝  տարվա ամենառոմանտիկ երեկոն  «Դվին Մյուզիք Հոլ»-ում տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 20:00-ին` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր` Նիկոլա Սիմոնի:

Ծրագրում կհնչեն հայտնի հիթեր Էնիո Մորիկոնե, Նինո Ռոտա, Չարլի Չապլինի «Սմայլ», Շարլ Ազնավուր, երգեր սիրված ֆիլմերից և հոլիվուդյան մյուզիքլներից, ինչպես նաև երգչի բազմամիլիոնանոց երկրպագուների սիրելի Luna Tu-ն` հայտնի «Կլոն» հեռուստասերիալից:

Համերգային ծրագրում կհնչեն նաև դուետներ ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սիրանուշ Գասպարյանի հետ, իսկ համերգից առաջ հյուրերը կունկնդրեն սիրված ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանին` իր ջազ տրիոյի հետ միասին:

«CNN» ամերիկյան հեռուստաընկերությունը Ալեսանդրո Սաֆինային ճանաչել է աշխարհի փոփ-օպերային թատրոնի երեք խոշորագույն տենորներից մեկը, իսկ «People» ամսագիրը շնորհել է նրան մոլորակի ամենահմայիչ տղամարդու տիտղոսը: Սաֆինան հանդես է եկել երաժշտական զուգերգերով և թողարկել է ձայնագրություններ Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի, Մարիոս Ֆրանգուլիսի, Սումի Յոյի, Սառա Բրայթմանի, Անդրեա Բոչելիի, Խոսե Կարերասի, Բարբարա Հենդրիքսի և այլոց հետ: Սաֆինան համարվում է Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի սիրելին, նրա ելույթները մշտապես զարդարում են այլ բարձրաշխարհիկ հանդիսությունները. Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի և Մոնակոյի արքայազն Ռենիյեի հրավերներով, այլոց թվում:

Երեկոյի բոլոր հյուրերի համար հատուկ անակնկալներ է պատրաստել համերգի գլխավոր հովանավոր «Sonati» Art made textile լյուքս դասի անկողնային պարագաների և տնային հագուստի հայկական ընկերությունը։

Տոմսի արժեքը` 40,000-55,000 դրամ` ներառյալ ընթրիքը:

Դրես կոդ. կանայք` երեկոյան զգեստ, տղամարդիկ` դասական կոստյում:

Համերգի տոմսերը,  կարելի է ձեռք բերել զանգահարելով +37444700024 / +37443443300 հեռախոսահամարներին, ինչպես նաև Ticketon.am և Toms.am կայքերի միջոցով:

Տեղերը խիստ սահմանափակ են: