Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որի շրջանակում կազմակերպվելու է նաև Համընդհանուր առողջապահական ծածկույթի խնդիրներին վերաբերող բարձրաստիճան գագաթնաժողով: Նախատեսվում է քաղաքական հռչակագրի ընդունում, որի նախագծի լրամշակմանն իր մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարարության: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Գերատեսչությունը կարևորում է այս միջոցառումը, քանի որ Համընդհանուր առողջապահական ծածկույթի հասնելու քաղաքականությունը ներկայումս ոլորտի առաջնահերթություններից է: Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում հնարավորինս մեծ թվով բնակչություն ընդգրկելու և առողջապահության ոլորտում սոցիալական արդարության սկզբունքի հնարավորինս լայն կիրառման ուղղությամբ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր հարթակը հնարավորություն կընձեռի Հայաստանի առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները ներկայացնելու գործում, ինչպես նաև կօգնի Ասամբլեայի օրերին շահագրգիռ բանակցություններ վարել ոլորտի զարգացման նպատակով տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ ներկայացնող գործընկերների հետ: Քննարկվելու են նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հետ կապված հարցեր։