կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-16 22:07
Իրավական

Բերման են ենթարկվել 20-ամյա երտաարդին ազատ թողնելու համար գումար պահանջած անձանց

Բերման են ենթարկվել 20-ամյա երտաարդին ազատ թողնելու համար գումար պահանջած անձանց

ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման ենթարկել երևանցի 20-ամյա երիտասարդին Եղեգնաձորում անազատության մեջ պահող և ազատելու համար գումար պահանջած անձանց։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ պարտքը չվճարելու պատճառով Կոտայքի մարզի մի բնակիչ ապօրինի ազատությունից զրկել է 20-ամյա իր որդուն: Նրա տղան սեպտեմբերի 11-ին տնից դուրս էր եկել և չէր վերադարձել, իսկ ավելի ուշ զանգահարել էին մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուն պահում են անազատության մեջ:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզեցին, որ երիտասարդին ազատությունից զրկած անձն ամենայն հավանականությամբ Գառնի գյուղի 27-ամյա բնակիչ է:
Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Սեպտեմբերի 14-ին իրավապահները տեղեկություններ ստացան, որ կասկածվողը «Մերսեդես» մակնիշի մեքենայով գտնվում է Եղեգնաձորում: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, որոնք նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, կասկածվողին եղեգնաձորցի 35-ամյա ընկերոջ հետ հայտնաբերեցին Եղեգնաձորի Անդրանիկի փողոցում և, «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկեցին:

Հանգամանքները պարզվում են:

Բերման ենթարկված անձինք ներկայացվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»։