Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամուլսարի հանքի չշահագործման առումով՝ դրամի վրա ազդեցության որևէ ռիսկ չկա։ Այս մասին այսօր Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով՝ չշահագործման դեպքում խնդիրներ կառաջանան ՀՀ վարկանիշի հետ։
«ՀՀ ռեպուտացիոն ռիսկերի խնդրի առաջ կկանգնի, որ շղթայական խնդիրեր կարող են առաջացնել։ Բայց մյուս կողմից, եթե ՀՀ-ն գնա ճշմարտության հետևից մինչև վերջ, որը կպարզի, որ այդ հանքը չի կարող շահագործվել մեր օրենքների, բնապահպանական նորմերի տեսանկյունից, այդ դեպքում ՀՀ ոչ մի ռեպուտացիոն ռիսկ չի կրի, որովհետև ՀՀ բոլոր առումներով կապացուցի, որ մինչև վերջ բոլոր նրբություններով եղել է ճիշտ՝ ՀՀ և միջազգային օրենքներին համապատասխան»,- ասաց նա ու ավելացրեց, որ շահագործման պարագայում էլ կարող է տնտեսական օգուտներ բերել։
Վարչապետը նշեց նաև, որ անկախ նրանից` Ամուլսարը կշահագործվի, թե՝ ոչ, ՀՀ տնտեսական կանխատեսումները բավականին լավ են։
«Մենք խնդիրն ենք դրել և 8-9 % տնտեսական աճ ապահովել։ 18-19 թթ․ անցումային էր, թեպետ այսօրվա տնտեսության վիճական անցումային փուլի մասին խոսելու հիմք չի տալիս։ Հստակ արձանագրել եմ, որ տնտեսությունը մեր ուղերձներն ընկալել է, և դրա շրջանակում տեղի են ունենում զարգացումներ։ Պետք է կապիտալ ծախսերն անենք մաքսիմալ էֆեկտիվ, որպեսզի դրանց մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտը մեծ լինի»,- խոսքը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։