կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-11 18:55
Հասարակություն

ԱՆ մանկաբարձագինեկոլոգիական խորհուրդը մայրական մահերի նվազեցման քայլեր կիրականացնի

ԱՆ մանկաբարձագինեկոլոգիական խորհուրդը մայրական մահերի նվազեցման քայլեր կիրականացնի

Առողջապահության նախարարությունում` տեղի է ունեցել մանկաբարձագինեկոլոգիական խորհրդի արտահերթ նիստ, ինչի ընթացքում որոշվել է մայրական մահերը հնարավորինս նվազեցնելու նպատակով իրականացնել հետևյալ քայլերը.

  1. Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար հանդիպումներ կազմակերպել նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգների հետ:
  2. Մարզային բուժհաստատությունները ֆունկցիոնալ առումով կցագրել երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներին: Վերջինիս մասնագետները կլինեն մշտական կապի մեջ, պարբերաբար կայցելեն հիմնարկներ և կցուցաբերեն խորհրդատվություն` բարձր ռիսկի խմբի հղիներին: Համատեղ կմշակվեն վարման և ծննդալուծման պլաններ:
  3. Մշակել ուսուցման փուլային ծրագիր` մանկաբարձ-գինեկոլոգների համար` հիմնված բարդ դեպքերի անհատական վերլուծությունների հիման վրա:
  4. Ձևավորել մշակույթ` մայրական դեպքերի մանրակրիտ ներհիվանդանոցային վերլուծության և քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ, ներգրավվելով բոլոր մասնագետներին:  
  5. Բարձրացնել հոսպիտալացման ենթակա հղիների/ծննդկանների  արագ տեղափոխման ծառայության որակը:

Ամփոփելով հանդիպումը` նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ  պետք է արվի, ամեն ինչ`  կանխարգելվող մայրական մահերը բացառելու, ինչպես նաև հղիների առողջության բարելավման, առողջ ապրելակերպի, հղիների և ընտանիքի անդամների վտանգի նշանների ուսուցման բարձրացման ուղղությամբ: