Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ՌԴ նախագահ Վլաիդմիր Պուտինն այսօր Դաշնային խորհրդին ուղղված իր ամենամյա ուղերձում անդրադարձել է Ղրիմի վերամիավորմանը, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ հարաբերություններին, Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին, նաեւ` երկրի տնտեսական քաղաքականությանը:
Մասնավորապես` պահանջել է կասեցնել արժութային շուկայում սպեկուլյացիաները` կապված ռուբլու արժեքի տատանման հետ: Նախագահը հանձնարարել է կառավարությանը` վերահսկել ապրանքների ու դեղամիջոցների գները:
Խոսելով ՌԴ սոցիալական քաղաքակիանության մասին` Պուտինը տեղեկացրել է, որ մայրական կապիտալի ծրագիրը կշարունակվի, բացի այդ` անհրաժեշտ է շարունակել ժողովրդագրական զարգացման ծրագիրը:
Պուտինը նաեւ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանն ու «Ռոսֆինմոնիտորինգ»-ին, մասնավորապես` պահանջել է մշակել «կոշտ վերահսկողության» համակարգ ռազմական պետպատվերի գումարների նկատմամբ, նաեւ ընդգծել է, որ այդ գումարների շորթումը կհավասարեցվի ֆինանսական ահաբեկչության: