կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-04 20:55
Հասարակություն

Կառավարությունում քննարկվում է աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների շահագործումն արգելելու հարցը

Կառավարությունում քննարկվում է աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների շահագործումն արգելելու հարցը

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հարց ուղղեց կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությանը` աջակողմյան ղեկով շահագործվող տրանսպորտային միջոցների մասին:

«Շատ մարդիկ անհանգստացած են, որովհետև կան հրապարակումներ, որոնցում նշվում է, որ կարող է կառավարության որոշմամբ արգելվեն աջակողմյան ղեկ ունեցող փոխադրամիջոցների շահագորշումը: Բազմաթիվ մեր հայրենակիցներ վերջին տարին երին են ձեռք բերել աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենաներ, և նման որոշում ընդունելու դեպքում ֆինանսական ու տեխնիկական խնդիրներ կարող են առաջանալ:Եղե՞լ է արդյոք նման քննարկում»,- հարցրեց պատգամավորը:

Հարցին պատասխանեց կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, ասելով, որ նման քննարկումներ եղել են, սակայն դեռ չկա ընդունված որոշում:

«Առաջին հերթին փորձում ենք նկատի ունենալ և ճանապարհային անվտանգության և մարդկանց անվտանգության խնդիրները: Հաշվի առնելով ոստիկանության կողմից վթարների քանակի մեջ աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների թիվը, կունենանք որոշման նախագիծ, որը կքննարկվի ԱԺ խմբակցություններում: Մենք պետք է սահմանված օրենքին` ձախակողմյան ղեկ ունեցող մեքենաների երթևեկությանը  համապատասխան երթևեկություն ունենանք»,- ասաց նախարարը` հավելելով, որ աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների վարորդներին կտրամադրվի որոշակի ժամանակ , որ ղեկը տեղափոխեն: